Լանա Դել Ռեյն ազդվել է ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի հակամարտությունից ու երգ է գրել
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր կոմպոզիցիա Է գրել՝ Coachella փառատոնից հետո գտնվելով տպավորությունների ներքո: Կատարողը երգից մի հատված զետեղել է Instagram-ում։
«Չեմ ստի. ես խառը զգացողություններ ունեի հանգստյան օրերին, երբ պարում էի ու միաժամանակ հետեւում այն բանին, թե ինչպես է լարվածությունն աճում Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում»,-նշել է երգչուհին գրառման մեջ:
Դել Ռեյի խոսքով՝ ինքը հույս ունի, որ խաղաղության համար մեկ մարդու աղոթքը կարող է իր ներդրումն ունենալ հակամարտությունների դադարեցման գործում:
Մարտի վերջին երգչուհին հայտնել է իր հինգերորդ ստուդիական ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը կոչվելու է Lust For Life: Ռելիզի ամսաթիվն առայժմ հայտնի չէ, բայց երգչուհին արդեն ցույց է տվել շապիկը: Ավելի վաղ Դել Ռեյը հոլովակ էր թողարկել Love թրեքի համար:
Ներկայում երգչուհու դիսկոդարանում կա չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Honeymoon, նա թողարկել է 2015 թվականի սեպտեմբերին: