«Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է փոխարինել Վալտեր Մաձարիին «Ուոտֆորդում»
Իտալացին ցանկանում է վերադառնալ ԱՊԼ: Մաձարին կատարել է խնդիրը և պահպանել է «Ուոտֆորդին» ԱՊԼ-ում, բայց ղեկավարները հիասթափված են թիմի խաղամակարդակից և կարող են հրաժեշտ տալ Վալտերին: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Պոցցո ընտանիքի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Կլաուդիո Ռանիերիի հետ և քննարկել են հնարավոր համագործակցությունը 2017-18թթ. մրցաշրջանից:
Կլաուդիոն հաղթեց ԱՊԼ-ն 2015-16թթ. մրցաշրջանում, բայց հեռացվեց «Լեսթերից» 2016-17թթ. մրցաշրջանի ընթացքում:32 խաղերից հետո «Ուոտֆորդը» գրավում է 10-րդ տեղն Անգլիայի առաջնությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը