Բաժիններ՝

5 հուսալի հակավիրուսային ծրագրեր Windows 10-ի համար

Վիրուսներից, սպամներից և մյուս տհաճ անակնկալներից խուսափելու համար առաջարկում ենք ծանոթանալ թվով 5 հուսալի հակավիրուսային ծրագրերի, որոնք հարմար են Windows 10-ի համար:

Համացանցից օգտվողների համար հիմա շատ վտանգներ կան՝ սպամ-հղումներ, վնասակար ծրագրային ապահովումներ, տրոյական վիրուսներ և այլն: Սրանցից շատերի դեպքում հակավիրուսները կարողանում են ելք գտնել:

Ստորև նշված հակավիրուսային ծրագրերը կարողանում են օգնել համակարգչին գրեթե բոլոր վիրուսների դեպքում:

1. Kaspersky Total Security 2017

Կարդացեք նաև

Այս հակավիրուսային ծրագիրն ամենատարածվածն է Windows-ի համար: Այն ունի հակավիրուսների համար նախատեսված բոլոր հնարավորությունները և հարմար է բոլորի ՝ թե՛ անհատ օգտատերերի, թե՛ կազմակերպությունների համար:

Բացի այդ, հակավիրուսային ծրագիրն ունի շատ պարզ ինտերֆեյս, և դրանով աշխատելը շատ հեշտ է:

Հակավիրուսային ծրագիրն ունի նաև անվճար տարբերակ, բայց ամբողջությամբ պաշտպանված լիենլու համար ավելի նպատակահարմար է գնել մեկ տարվա համար նախատեսված փաթեթը:

2. McAfee Total Protection 2017

Այս հակավիրուսային ծրագրի առանձնահատկություններից մեկը գաղտնաբառերի մենեջերն է՝ True Key կամ Intel: Այստեղ օգտագործված է պաշտպանության բազմաշերտ համակարգ՝ ընդգրկելով մատնահետքերը կամ դեմքի սկաները:

Այս ծրագրի առանձնահատկություններից մյուսը հակավիրուսային սկաներն և էլեկտրոնային փոստի պաշտպանությունն են:

3. ESET Internet Security 10

ESET Internet Security 10-ի հեղինակները նշում են, որ յուրաքանչյուր ստուգումը տեղի կունենա ավելի արագ, քան նախորդը:

Հակավիրուսային ծրագիրն ուսումնասիրում է ցանցը և կազմում է դիագրամ, որը ցույց է տալիս բոլոր ակտիվ սարքավորումները:

Հակավիրուսային ծրագիրն արգելափակում է բոլոր վնասակար հղումները, սպամները և ստուգում է էլեկտրոնային փոստի պարունակությունը:

Բացի այդ, ESET Internet Security 10-ն ապահովում է վեբ-տեսախցիկը:

4. Norton Security

Norton Security հակավիրուսային ծրագիրն օգտագործում է ծնողական վերահսկողության տեխնոլոգիան և SONAR Protection ընդլայնումը, որը գտնում է վնասակար ծրագրերը՝ ուսումնասիրելով ծրագրերի աշխատանքը դրանք միացնելու պահին:

Հակավիրուսային ծրագիրն ունի գաղտնաբառերի պահպանման մենեջեր, ինչպես նաև պահպանում է բրաուզերը և սկանավորում է բեռնված ֆայլերը՝ ներկայացնելով հաշվետվություն դրանց ապահովության մասին:

5. Bitdefender Total Security 2017

Bitdefender հակավիրուսային ծրագիրը կպահպանի ձեր սարքավորումները տրոյական վիրուսներից, սպամներից, գովազդ պարունակող վնասակար հղումներից, և այլն:

Bitdefender Total Security 2017-ում գործում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սկանավորումը՝ ըստ ցանկության, վտանգավոր հղումների արգելափակումը, ապահովագրումը սպամներից: Բացի այդ, գործում է մեխանիկորեն միացվող ռեժիմ՝ Bitdefender Autopilot, որը միացնելուց հետո ծրագիրը ինքն է գտնում լուծումներ՝ առանց հարցնելու օգտատիրոջը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս