Versace-ն արևապաշտպան ակնոցների նոր հավաքածու է ներկայացրել
Versace իտալական նորաձեւության տունը ներկայացրել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 18-ին ստացել է «Լենտա.ռու»-ն:
Բրենդի ներկայացուցիչների խոսքով, «նոր շրջանակների բարձր ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնն արտացոլում են բրենդի ԴՆԹ-ի մշտական էվոլյուցիան»:
Հավաքածուում տեղ են գտել տարբեր գույների եւ ձեւերի շրջանակներ: Դրանք ներկայացվելու են նորաձեւության տան ֆիրմային խանութներում:
Versace նորաձեւության տունը հիմնվել է դիզայներ Ջանի Վերսաչեի կողմից 1978 թվականին: 1997 թվականին նրա սպանությունից հետո բիզնեսը GIVI Holding ընկերության միջոցով ղեկավարում է Վերսաչե ընտանիքը: Հիմնադրի քույրը՝ Դոնատելան, GIVI-ի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերն է, նրա եղբորը՝ Սանտոյին, պատկանում է 30 տոկոսը, իսկ մնացածը պատկանում է Դոնատելայի դստերը՝ Ալեգրային: