Հարավային Կորեայում սկսվել է այդ երկրի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Max Thunder համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը:
Շիրակի մարզը Ազգային ժողովում ներկայացնող նախկին պատգամավոր, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրական տարածքում՝ Շիրակի մարզում, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ ընդգրկված Մարտուն Գրիգորյանը, որը բավարար քվեներ չունենալու պատճառով չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում, ցանկանում է Շիրակի մարզպետ դառնալ:
ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ նամակ են ուղղել նախագահ Թրամփին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս համատեքստում: Հարցին ի պատասխան Հարութ Սասունյանը նշեց, որ ոչ մի ակնկալիք էլ չկա:
«ԱՄՆ-ը կցանկանար խուսափել այն իրադրությունից, երբ երկրորդ անգամ հարկ կլինի համոզվել, որ ռազմավարական համբերությունն անհաջող մոտեցում է»,- նշել է Թիլերսոնը:
Կառավարության այսօրվա նիստում նախատեսվում է ընդունել որոշում, ըստ որի՝ 2017 թվականի մայիսի 8-ի աշխատանքային օրը պետք է տեղափոխվի մեկ այլ օր:
Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը երեկ ծանրացվել է:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն:
Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: «Առավոտ»-ը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել:
ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից եղան մարդիկ, որոնք բարձրաձայնեցին բաժանված ընտրակաշառքի մասին, ակնարկեցին ձայների հաշվարկի ժամանակ իրենց քվեաթերթիկները կուսակից ընկերոջ օգտին դնելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հատուկ զգուշացրել էր, որ իրարից «ձայն գողանալ չկա»` երեւույթի դեմն առնելու համար պատասխանատու նշանակելով ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին:
Մինչև վերջերս Հայաստանում վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման լիցենզիա ունի չորս ընկերություն՝ Vivarobet, Totogaming, Eurofootball, Goodwin:
Երեւան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղեւորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 20-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլեւս չի լինի գործադիրում, եւ նրան կգործուղեն խորհրդարան:
Հ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է կազինոների եւ ինտերնետային շահումով խաղերի «ակտիվ» մասնակիցների նույնականացման վերաբերյալ որոշման մի նախագիծ: Խոսքը ավելի քան 1 միլիոն դրամ խաղադրույք անողների մասին է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարող է կրկին վերադառնալ իր պաշտոնին:
Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար:
Զիմբաբվեի դպրոցներին թույլատրել են որպես ուսումնառության վճար ընդունել ընտանի կենդանիներ: Այս միջոցառումը պետք է օգնի չքավոր ընտանիքներին:
Գիտնականները տեսահոլովակ են նկարահանել Հարավային օվկիանոսի ջրերում՝ խցիկը տեղակայելով կետի մեջքին:
Հնդիկ գիտնականները պարզել են, որ Hydrophylax bahuvistara գորտերն արտազատում են նյութեր, որոնք կարող են ոչնչացնել գրիպի բազմաթիվ մանրԷահիմքեր:
Ձախ կիսագունդը հիշում է տեղեկատվությունը, փաստերը, տվյալներն ու անունները։ Աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական կարողությունների համար։ Դրա հետ կապված են երազանքները, զգացմունքները, մտքերը, պատկերացումներն ու երաժշտական տաղանդները։
Այո, դուք ճիշտ եք կարդացել։ Բոլորը գիտեն, որ մի փոքր շաքար և կաթ ավելացնելով՝ սուրճն ավելի համեղ է դառնում։ Բայց ի՞նչ անել, եթե խուսափում եք քաղցրի և կաթնամթերքի օգտագործումից։
Ձեռքերի, ոտքերի կամ մարմնի մյուս մասերի թմրածություն։ Սա կարող է ֆոլաթթվի և B6, B9 և B12 վիտամինների պակասի նշան լինել։
Ռուսաստանցիների ավելի քան կեսը կարծում է, որ հարկավոր է հողին հանձնել Վլադիմիր Լենինի դին. 32 տոկոսն առաջարկում է դա անել Կրեմլի պատի մոտ, իսկ 26 տոկոսը՝ Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կդառնա Esquire հանդեսի մայիսյան համարի հերոսը, որը թողարկելու է ապրիլի 24-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ, ոչ քաղաքացիները` ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):
Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության նախընտրական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկի օրը: «Օրենքով սահմանված ժամկետներում կհրապարակենք մեր ծրագիրը, որը կտեղադրվի մեր կայքում»,- ասաց Թադևոսյանը:
Շուշիի Վերին մզկիթում իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում իսլամական գերեզմանատան տապանաքարեր են հայտնաբերվել, որոնք հիմնականում թվագրվում են 1905-06 թվականներ: