Բաժիններ՝

Զինեդին Զիդանը կշարունակի աշխատանքը «Ռեալում»՝ անկախ 2016-17թթ. մրցաշրջանի արդյունքներից

Ֆլորենտինո Պերեսն աջակցել է ֆրանսիացուն: Զիդանը չի հեռացվի և կշարունակի աշխատանքը «Ռեալում»: Ըստ Marca-ի տեղեկության՝ Պերեսը հանդիպում է անցկացրել Զիդանի հետ, որտեղ արտահայտել է իր լիակատար վստահությունը ֆրանսիացու նկատմամբ: Զիզուն կպահպանի պաշտոնը՝ անկախ 2016-17թթ. մրցաշրջանի «Ռեալի» արդյունքներից:

Զիդանը գլխավորեց «Ռեալը» 2016թ. հունվարին՝ փոխարինելով Ռաֆա Բենիտեսին:
Այս ընթացքում «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և ակումբային աշխարհի առաջնությունը:

Զիդանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Մադրիդցիները գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930