Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև դադարեցված ցամաքային բեռնափոխոխադրումները վերսկսելու են մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում:
Թուրքիայի ծովափնյա Սինոփ քաղաքում փորձարկվել է թուրքական արտադրության «Bora» տեսակի առաջին հեռահար հրթիռը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, «A haber» հեռուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ: Վերջինիս խոսքերով` հրթիռի փորձարկումը հաջող է ընթացել:
Այնտեղ նույնպես թուրք ուժայինները պատրաստվում են ռազմական գործողություներ իրականացնել ՔԲԿ-ի զինյալների դիրքերի ուղղությամբ: Այդ լուրը ևս հաստատվել է տեղի նահանգապետարանի կողմից:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռուսասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի իրական մասնակցության:
«6-րդ գումարման Ազգային ժողովի ամենատարեց պատգամավորն է Կնյազ Հասանովը: Առաջին նիստը կնախագահի ամենատարեց պատգամավորը»,- գրել է նա:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը և նույն բաժանմունքի հերթափոխի պետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. վերջիններս կալանավորվել են:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
«Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Ավարտվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Հարավկովկասյան 14-րդ մեդիա համաժողովը, որի առանցքային թեման կեղծ լրատվությունն էր, ապատեղեկատվության եւ քարոզչության տարածումը ավանդական եւ առցանց մեդիայում, ինչպես նաեւ դրա բացասական հետեւանքները խոսքի ազատության համար:
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի առաջարկությունը, որը հանձնարարական է բովանդակում Շենգենյան գոտու հինգ երկրներում ներքին սահմանային հսկողության գործողությունը երկարացնելու մասին:
Հայ ջրացատկորդներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի Գրան պրիին:
«Շանթ»-ի նկարահանող խմբի գնդակոծությունը` տեսանյութով:
«Սիվիլնեթ» կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:
Միաձայն քվեարկությամբ Հայկ Ալոյանը ընտրվեց Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, իսկ նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանն ընտրվեց կազմակերպության պատվավոր նախագահ։
ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Թող որևէ մեկը չմտածի, որ մեր գործողություններն ուղղված է այն մարդկանց դեմ, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառներում առևտուր անելով: Հակառակը` մենք 24 ժամ այդ մարդկանց կողքին ենք: Եթե կլինեն դեպքեր, որ համակարգում եղած «հուդաները» կփորձեն նեղացնել այդ մարդկանց, ես միշտ հասանելի եմ»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը Ժնեւում տեղի կունենա մայիսի 16-19-ը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց անցած ամիսների ընթացքում կոմիտեի վարչարարական նախաձեռնությունները: Նա ընդգծեց, որ ընդլայնվել է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68 տոկոսի։
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մարկոսյանի սպանության համար:
«Պետք է ասեմ, որ այս ընտրությունները և՛ քաղաքային, և՛ քաղաքական են: Քաղաքական, քանի որ Երևանն ավելին է, քան ընդամենը քաղաք: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է, Երևանում տիրող ցանկացած խնդիր յուրաքանչյուր հայի խնդիրն է, քանի որ Երևանում են միավորվում աշխարհի տարբեր քաղաքներից եկած հայերի սրտերը, Երևանն է համայն հայության մայրաքաղաքը»:
Ինչո՞ւ փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ո՞վ խոչընդոտեց գրասենյակի մանդատի երկարաձգումը։ Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեղադրել էին նաեւ հայկական կողմին, որը չի կարողացել ժամանակին կանխել իրադարձությունների նման զարգացումը։
Ահաբեկչությունը Եվրոպային սպառնում է մշտապես: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։
Եվրամhության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել Եվրամիության կազմ բալկանյան երկրներին՝ Սերբիային եւ Չեռնոգորիային, ինչպես նաեւ ինքնահռչակ Կոսովոյին ընդունելու գործընթացի արագացման օգտին:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայում «Յուվենթուսի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի մասին կարծիքով:
Ըստ ՀԲ զեկույցի՝ աղքատության միջազգային մակարդակի աճը քողարկում է երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած զարգացումները
Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում եւ Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին: