«Հայաստանը միշտ ասել է, որ շահագրգիռ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակման հարցում»․ Տիգրան Բալայան

Ինչո՞ւ փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ո՞վ խոչընդոտեց գրասենյակի մանդատի երկարաձգումը։ Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեղադրել էին նաեւ հայկական կողմին, որը չի կարողացել ժամանակին կանխել իրադարձությունների նման զարգացումը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նման մեղադրանքներն անտեղյակության հետևանք է որակել:

«Բոլոր նրանք, ովքեր կարծիք են հայտնում, որ ՀՀ ԱԳՆ եւ Հայաստանը քայլեր չի ձեռնարկել գրասենյակի մանդատի երկարացումը ապահովելու համար, ընդհանրապես չեն հասկացել, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել ԵԱՀԿ-ում։ Երկրորդ՝ ծանոթ չեն, թե ինչ է հայտարարել այդ հարցի հետ կապված ե՛ւ ավստրիական նախագահությունը, ե՛ւ նախորդ՝ գերմանական նախագահությունը, ե՛ւ Եվրոպական միությանը»։

«Ռադիոլուրի» հարցին, թե եզրահանգումներն իրականությանը չե՞ն համապատասխանում, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն այսպես է պատասխանել․ «Ես կասեի որ այդ եզրակացությունները փուչ են, եւ որեւէ աղերս չունեն իրականության հետ։ Հայաստանը մինչեւ վերջին պահն ասել է, որ շահագրգռված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման, եւ մեր երկրում այդ գրասենյակի գործունեության շարունակման հարցում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031