Օգտատերերն Instagram-ն ամենավատ սոցիալական ցանցն են համարում հոգեկան առողջության վրա ազդեցության առումով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը 99 ընկերությունների սեփականատեր է, միայն չորրորդ տեղն է զբաղեցրել ամենահարուստ պետական ծառայողների վարկանիշում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոն» ընդհանուր 2:4 հաշվով պարտվեց «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Քարդիֆում հունիսի 3-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ներդնողների համար էական չէ, թե ի՞նչ է կատարվում ընտրությունների շրջանում, կարևոր է, որ ֆորսմաժորներ չլինեն, և կանխատեսելի լինի քաղաքական ուժերի վարքագիծը, որը ձևավորում է կառավարություն: Այս կառավարության ձեռքբերումներից մեկը դրական որոշ սպասումներ առաջացնելն է եղել»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս միջոցառման ամենամեծ արժեքը համագործակցությունն է՝ մեկ գաղափարի շուրջ մի շարք կազմակերպությունների համախմբումը: Իրենց նպատակն է՝ նմանատիպ ծրագրերով խթանել տեխնոլոգիական կրթությունն ու ունենալ շատ ավելի ուժեղ երկիր։
Կազմը կունենա հետևյալ տեսքը՝ Օբլակ, Բաիլի, Քին, Վալենսիա, Ռոխո, Բակայոկո, էրերա, Պոգբա, Մխիթարյան, Ռեշֆորդ, Գրիզման:
Հայկն ասում է, երբ դիրքեր ես բարձրանում՝ չես մտածում ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի մասին՝ ուղղակի անհիմն տագնապ կա, որ գնում ես մահվանն ընդառաջ։ Նա առաջին անգամ էր դիրքեր գնում, ու այդ վախն իր համար բնական էր. «Այս պատերազմն ինձ ստիպեց ավելի արժևորել կյանքը, շատ բան փոխվեց իմ մեջ…»:
«6-րդ գումարման ԱԺ-ն մյուսներից ոչնչով չի առանձնանա. 6 ֆրանկցիայի տեղը 4 ֆրանկցիա է, 131 պատգամավորի փոխարեն՝ 105 է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Շատ եմ սիրում ամենատարբեր ժանրերի ֆիլմեր դիտել՝ արտ հաուս, նոր հոլիվուդյան բլոքբաստերներ, հաճույքով եմ նայում նաև հին հանճարների՝ Ֆելինիի, Անտոնիոնիի, Բերգմանի ֆիլմերը։ Երբ գնում եմ կինոթատրոն ֆիլմ դիտելու՝ կտրվում եմ ամեն ինչից, հանգստանում եմ և հաճույք եմ ստանում ֆիլմից՝ պոպկորնով և որևէ գազավորված ըմպելիքով։
«Սա մեսիջ էր՝ ուղղված էլիտաներին, ուղղված էր քաղաքական դաշտին, օլիգարխիային, բիզնես համակարգին, անվտանգության ապահովման ստրուկտուրաներին»:
«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կիսվեց Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Ֆրայբուրգի» դեմ կայանալիք խաղի սպասումներով, որը կդառնա նրա կարիերայի վերջին հանդիպումը:
Ղալիբաֆի՝ մրցապայքարից դուրս գալուց հետո պահպանողականները ողջ ուժով աջակցում են Ռայիսիին՝ մարդկանց և Հեղափոխության գվարդիայի զինվորներին ավտոբուսներով բերելով հանրահավաքների: Վերջինս Ռայիսիին ակնհայտորեն աջակցում է, ինչի իրավունքն օրենքով չունի: Այսուհանդերձ, եթե Ջահանգիրին ևս հօգուտ Ռոուհանիի դադարեցնի պայքարը, ապա, ամենայն հավանականությամբ, Ռոուհանին կրկին կընտրվի հենց առաջին փուլում:
«2016 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին անընդհատ իմ որդուն անհանգստացրել են Ստեփանավանի ոստիկանները, անընդհատ բաժին են կանչել, փորձել են ձերբակալել: 2016 թվականի նոյեմբերի 29-ին նրան ձերբակալել ու կալանավորել են՝ առանց հիմքերի, իբրեւ թե կասկածյալ է»,-ասում է Ս.Բարոյանը:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ֆուտբոլը շատ լավ ապագա ունի, քանի որ կան երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր իրոք շատ են մարզվում և անընդհատ աշխատում են իրենց վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ և պակասորդ:
«SPIKE հրթիռի կողմից ադրբեջանական ռազմական հարձակումը հայկական կողմի վրա աննախադեպ երևույթ է և շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ ռազմական տեսանկյունից»:
Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, սակայն այն իսկապես հնարավոր է, եթե իրոք ցանկանում եք փոխել ինքներդ ձեզ։ Գոյություն ունեն շատ կարևոր սկզբունքներ, առանց որոնց պահպանման չեք կարող ցանկալի արդյունքի հասնել։
Գնանշումների միանգամից 8,8 տոկոս անկում է արձանագրվել Բրազիլիայի Սան Պաուլուի սակարանում մայիսի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում, սակարան, որը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում:
Այս տարվա օգոստոսի 17-ին Ղազախստանում գործարկելու են ցածրհարստացված ուրանի բանկ, համաշխարհային նախագծի շնորհանդեսին մասնակցելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն
Անցյալ տարի «կապույտները» մի քանի առաջարկություններ են արել Նայնգոլանի տրանսֆերի վերաբերյալ, բայց արդյունքում տեղափոխությունն այդպես էլ տեղի չունեցավ:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ հայտարարվել է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով մրցույթ:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, բայց կողմերը կարող են երկարաձգել այն ևս մեկ տարով:
Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին:
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:
2016-17թթ. մրցաշրջանում սիմուլյացիայի համար ֆուտբոլիստները դեղին քարտ են ստանում: Կանոնը տարածվելու է բոլոր այն մրցաշարերի վրա, որոնք անցկացվում են Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հովանու ներքո:
ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ:
Վաշինգտոնում մայիսի 18-ին տեղի է ունեցել ամերիկացի հայտնի պատմաբան Օդրի Ալտշտադի «Հետխորհրդային Ադրբեջանում ոչնչացված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսը: