«Փորձում են գողությունը բարդել որդուս վրա». մայրը խնդրում է հետաքրքրվել որդու ապագայով
Ստեփանավանի բնակչուհի Սուսաննա Բարոյանը «Ասպարեզի» հետ զրույցում բարձրաձայնում է, որ որդուն՝ Գագիկ Կարապետյանին նախորդ տարվա նոյեմբերին ձերբակալել եւ կալանավորել են՝ առանց հիմքերի:
«2016 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին անընդհատ իմ որդուն անհանգստացրել են Ստեփանավանի ոստիկանները, անընդհատ բաժին են կանչել, փորձել են ձերբակալել: 2016 թվականի նոյեմբերի 29-ին նրան ձերբակալել ու կալանավորել են՝ առանց հիմքերի, իբրեւ թե կասկածյալ է»,-ասում է Ս.Բարոյանը:
Դատալեքս կայքից տեղեկանում ենք, որ «Գագիկ Դավթի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ից մինչև ժամը 22:50-ն ընկած ժամանակահատվածում, 2016 թվականի հոկտեմբերի 30-ին, Ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Մ.Բաբայանին և Հ.Փիլիկյանին պատկանող առանձնատները և գաղտնի հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 203.000 ՀՀ դրամ և 2.043.700 ՀՀ դրամ արժողության բիժու և ոսկյա զարդեր ու դիմել փախուստի՚:
Մայրը չի ընդունում այս տեղեկությունները եւ պատմում է.
«Ես իմ անձնական ոսկեղենը հանել եմ ՎՏԲ բանկից, որի փաստերը իմ ձեռքում են: Ունեցել եմ, հիմա էլ ունեմ 2 մլն 700 հազարի ոսկեղեն, պարզապես ուզում էի վաճառել: 2016 թվականի նոյեմբերի 29-ին Գագիկին հեռախսոսազանգով Ստեփանավանի ոստիկանություն են հրավիրում եւ ձերբակալում՝ զեկուցելով, որ Գագիկ Կարապետյանը՝ որդիս, ոսկեղեն է ծախել, չիմանալով, թե այդ ոսկեղենը ումն է: Ես ընդամնեը Գագիկին եմ տվել 2 հատ «բռլյանտի» մատանի, վզնոց, ականջի օղ, այդ ընթցաքում նաեւ ուրիշ ոսկեղեն էլ եմ ծախել, հիմա չեմ հիշում: Փորձում են գողությունը բարդել որդուս վրա:
2017 թվականի հունվարի 29-ին գնացել եմ նրանց մոտ, ում բնակարանից որ գողություն է կատարվել, իրենց մոտ ես ասացի, որ Գագիկ Կարապետյանի մայրն եմ, դուք որդուս վրա բողոք եք ներկայացրել, իսկ իրենք ասացին, որ ձեր որդուն չենք ճանաչում: Ասացին՝ ոչ, մենք ձեր որդուն չենք ճանաչում եւ նույնիսկ բողոք չունենք, որից հետո, լսելով, որ Չարենցի փողոցում Բ.Մ.-ի բնակարանում իբրեւ թե բիժուտերիա է կորել, ես գնացի իրենց տուն, ասացին՝ ոչ, քննիչը փորձել է Բ.Մ.-ին համոզել, որ ցուցմունք տա, իբրեւ թե իմ որդին՝ Գագիկ Կարապետյանն է վաճառել այդ բիժուտերիան, ինչը 1000 դրամանոց է: Որդիս Վանաձորի քրեակատարողական հիմնարկում է»։
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։