
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Ռոմայից» գնել Նայնգոլանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը պատրաստվում է «Ռոմայից» գնել 29-ամյա կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանին, հաղորդում է Sky Sports-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ ակումբի հետաքրքրությունը գտնվում է նախնական փուլում, բայց, այնուամենայնիվ, «Կարմիր սատանաները» բելգիացու համար պայքարում կփորձեն առաջ անցնել իրեն մրցակցից՝ «Չելսիից»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «կապույտները» մի քանի առաջարկություններ են արել Նայնգոլանի տրանսֆերի վերաբերյալ, բայց արդյունքում տեղափոխությունն այդպես էլ տեղի չունեցավ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը