Բաժիններ՝

«Ես պարզապես ուզում եմ, որ երկրպագուներն ինձ որպես լավ ֆուտբոլիստ հիշեն». Ֆիլիպ Լամ

«Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կիսվեց Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Ֆրայբուրգի» դեմ կայանալիք խաղի սպասումներով, որը կդառնա նրա կարիերայի վերջին հանդիպումը:
«Իմ կարիերայի գլխավոր նվաճո՞ւմը: Դրանք շատ են եղել: Ես երբեք չեմ մոռանա իմ դեբյուտը: Իհարկե, նաև տիտղոսները, թրեբլը և այլն:

Շաբաթ օրը ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ: Երկուշաբթի օրվա պլաննե՞րը: Առավոտյան ժամը 7-ին ինձ կարթնացնի որդիս, ես նրան կտանեմ մանկապարտեզ: Այնուհետև կգնամ «Բավարիայի» մարզաբազա: Այդ օրը նաև մայրիկիս ծննդյան օրն է:
Ես «Բավարիայի» և ֆուտբոլի երկրպագու եմ: Բնականաբար, ես շարունակելու եմ հետևել թիմի ելույթներին: Ես պարզապես ուզում եմ, որ երկրպագուներն ինձ որպես լավ ֆուտբոլիստ հիշեն»,- ասել է Լամը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031