
««Յուվենթուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան, իսկ Բուֆֆոնը կստանա «Ոսկե գնդակը». Անտուան Գրիզման

Ֆրանսիացին վստահ է, որ թուրինցիները կհաղթահարեն «Ռեալի» արգելքը:
««Յուվենթուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան, իսկ Բուֆֆոնը, հետևաբար, կստանա «Ոսկե գնդակը»:
Եզրափակչում պարտությունն ավելի ցավալի է, քան կիսաեզրափակչում: Չէ՞ որ դու արդեն մտածում ես, թե ինչպես ես բարձրացնելու գավաթը, բայց հետո պարտվում ես, դա շատ դժվար է»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոն» ընդհանուր 2:4 հաշվով պարտվեց «Ռեալին»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Քարդիֆում հունիսի 3-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը