
«Ոչ մեկը չի կարող դառնալ հաջորդ Կրիշտիանու Ռոնալդուն». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ֆուտբոլը շատ լավ ապագա ունի, քանի որ կան երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր իրոք շատ են մարզվում և անընդհատ աշխատում են իրենց վրա:
Սակայն Ռոնալդուն չի ցանկանում երիտասարդներին համեմատել իր հետ:
«Ոչ մեկը չի կարող դառնալ հաջորդ Կրիշտիանու Ռոնալդուն: Չեմ կարծում, որ մարդիկ նմանակներ են ունենում: Հաջորդը կլինի լավը, բայց չի լինի նույնը»,- նշել է Ռոնալդուն:
Ըստ Ռոնալդուի՝ այս պահին ամենատաղանդավոր երիտասարդ ֆոյւտբոլիստներն են Ռենատ Սանշեսը, Անդրե Գոմեշը և Ժոաո Մարիոն: Ռոնալդուն նշել է, որ երիտասարդ տաղանդները շատ են, բայց նա առանձնացրել է պորտուգալացիներին:
Սիրարփի Աղաբաբյան