«Քանի որ մի որոշ հանձնաժողովներ ոլորտներով միմյանց շատ մոտ են, կմիավորվեն: Մենք առաջարկում ենք, որ նոր գումարման Ազգային ժողովն ունենա 9 հանձնաժողով նախկին 12-ի փոխարեն»,- նշեց Թովմասյանը:
Մայիսի 19-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 22 հասցեում գտնվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք խողովակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,- նշել է Նալբանդյանը:
«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում,- ընդգծել է Մարատ Քուսայինովը:- Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»:
Մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի է հանգեցրել զինծառայողների մեջ:
Հայաստանը գնահատում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին:
Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:
Չնայած նրան, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին, այդ մասին օրերս են աղջկա հարազատները բարձրաձայնել՝ տեղեկանալով այդ մասին։
Միավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի է, եւ դա սոսկ ժամանակի հարց է, տեղեկացնում է BBC-ին:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում համաժամանակյա գործողություն է իրականացրել վեց հասցեներում:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին:
Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:
«Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ»:
Նյու Յորքի կենտրոնի Թայմս սքվեր հրապարակում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության եւ մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքներ են ներկայացվել:
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
«Ծառուկյան» դաշինքից 3 անձ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնելու: Կայքին հաջողվել է ճշտել, որ մանդատները վայր դնելու մասին այսօր կհայտարարեն Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է TV հեռուստաալիքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ:
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար:
Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի:
Վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի:
Մի քանի օր առաջ բավարարվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի դիմումը, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար։