Երիտասարդ բրիտանացիներն Instagram-ը դեպրեսիվ սոցցանց են համարում
Օգտատերերն Instagram-ն ամենավատ սոցիալական ցանցն են համարում հոգեկան առողջության վրա ազդեցության առումով: Այդ մասի վկայում են Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքները:
Առողջապահության թագավորական ընկերության հետազոտությանը մասնակցել է 14-ից մինչեւ 24 տարեկան 1479 մարդ: Նրանց առաջարկել են գնահատել, թե հինգ հանրաճանաչ սոցցանցերից որն է ամենաբացասական ազդեցությունը գործում իր օգտատերերի վրա:
Մասնակիցները պետք է պատասխանեին այն բանի վերաբերյալ հարցերի շարքին, թե ինչպես են YouTube-ը, Instagramը, Snapchat-ը, Facebook-ը եւ Twitter-ն ազդում իրենց առողջության եւ բարեկեցության վրա: Նրանք յուրաքանչյուր հարթակը գնահատել են ըստ 14 կատեգորիաների, որոնք վերաբերում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են տագնապայնությունը, դեպրեսիան, միայնակությունը, հալածանքը եւ մարմնի ընկալումը:
Հարցման արդյունքների համաձայն՝ օգտատերերը հոգեկան առողջության վրա դրական ազդեցություն են տեսնում YouTube-ի, ինչպես նաեւ Twitter-ի եւ Facebook-ի մոտ: Ամենավատ գնահատականներն ստացել են Instagramը եւ Snapchat-ը: «Հետաքրքրական է, որ Instagram-ը եւ Snapchat-ը վարկանիշի վերջնամասում են հայտվնել հոգեկան առողջության եւ բարեկեցության համատեքստում. երկու հարթակներն էլ սեւեռված են պատկերների վրա, ինչն, ամենայն հավանականությամբ, երիտասարդներին հարկադրում
է ոչ լիարժեք զգալ իրենց եւ տագնապ է առաջացնում»,-ասում է Առողջապահության թագավորական ընկերության ղեկավար Շիռլի Քրամերը: