«Միլանի» նոր սեփականատերերը մտադիր են լրջորեն ամրապնդել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ռոսսոներների» թիվ մեկ նպատակը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան։
Սպիտակ ելակն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա համը բավական նման է անանասի համին։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով և սննդարար նյութերով։
Մայիսի 18-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, ընտրվեցին խորհրդարանի, մշտական հանձնաժողովների նախագահներ։ Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց, և հենց նույն օրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով առաջիկա շաբաթներին կձևավորի նոր կառավարություն։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ակումբի ղեկավարությանը հաղորդել է, որ հռոմեացիների հետ նոր պայմանագիր չի ստորագրի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Հարավային Կորեայի նոր կառավարությունը մտադիր է զարգացնել կապերը ԿԺԴՀ-ի հետ՝ չնայած նրա կողմից իրականացվող՝ բալիստիկ հրթիռների արձակումներին:
Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Դեյր-էզ-Զոր ու Դերաա քաղաքների ուղղությամբ. կան զոհեր: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է սիրիական մալուխային հեռուսատեսությունը:
Պիտակը տրամադրվել է «SAS GROUP» ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում:
Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:
Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար:
«ԵԱՀԿ-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ հրթիռային գնդակոծումը կատարվել է Ադրբեջանի կողմից, պլյուս էր մեզ համար։ Սա 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց»
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Մ. Պ.-ի դիմումի և հաղորդման վերաբերյալ նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Ստեփանակերտի օդանավակայանը և «Yell Extreme Park»-ը համատեղ երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծում է, որ Կատալոնիայի իշխանությունները պետությանը, ժողովրդավարությանը եւ իսպանացիներին շանտաժի են ենթարկում՝ օրինագիծ մշակելով Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախանալու մասին։
Ազատ Արցախը ողջունել է «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկրին՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ժամանակ շուրջ 30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին, ով վաղն առավոտից հանդիպումներ է ունեցել Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատեցության» տարածման մեջ, որը կոչված է Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի ավելացմանը, ինչպես նաեւ «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն, տեղեկացնում է Press TV հեռուստաալիքին:
Վրաստանը եւ Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն պաշտպանության բնագավառում, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա:
Իսրայելցի ջազկոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:
Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել լրագրողի առողջությանը վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Ադրբեջանական փողի մասին տեղեկությանն ի պատասխան գյուղապետը վստահեցրեց՝ հյուրի մոտ ոչ մի գումար չի եղել, աղքատ, թափթփուկ վիճակ, գնացել է խանութից ապառիկ՝ «վերասյա» հաց է ուզել, չեն տվել:
2017թ. մայիսի 19 ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան փողոցից առևանգել են քաղաքացի Ա.Վիրաբյանին: Նախնական տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն խաբեությամբ և սպառնալիքով Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 28/1 շենքի բակից նստեցրել են ավտոմեքենան, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և նրա կամքին հակառակ տեղափոխել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող գերեզմանատուն, որտեղ բռնություն են գործադրել նրա նկատմամբ և զենքի սպառնալիքի ներքո պահանջել կանխիկ գումար։ Տղամարդուն ազատ են արձակել ժամը 21:30-ի սահմաններում։
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները։
Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: