Բաժիններ՝

Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա

Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա: Այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-­ն: Բունդեսթագի Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված պատգամավորներ տարբեր կուսակցություններից:

Թուրքիայում նրանք մտադիր են հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այցն իրականացվելու է մայիսի 25­-28-­ը: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:

Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին:

«Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,­-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս