Բաժիններ՝

SAS GROUP-ը կրկին առաջինն է

SAS -ը սուպերմարկետներից առաջինն է Հայաստանում, որին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրվել է մսի համապատասխանության տեղեկատվական պիտակ:

Պիտակը տրամադրվել է «SAS GROUP» ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում:

Ըստ այդմ՝ SAS սուպերմարկետների ցանցն իր սպառողներին առաջարկում է միայն սպանդանոցային ծագում ունեցող միս, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին:

Դա նշանակում է, որ SAS սուպերմարկետների մսի իրացման բաժիններն ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լվացարաններով, սառնարաններով, մսի մշակմանկոճղերով, տախտակներով և այլ անհրաժեշտ պայմաններով, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ:

Կարդացեք նաև

SAS սուպերմարկետում վաճառվող միսն ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ և ենթարկվում պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:

SAS սուպերմարկետի համար առաջնային սկզբունք է սպառողներին առաջարկել բացառապես, մաքուր, որակյալ և անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխանող մթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս