Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ 2016 թվականի հունվար ապրիլի նկատմամբ, կազմել է 105.7%։
Ծագումով ամերիկացի Թոմ Քաթինան 2007 թվականից սկսած միակ բժիշկն է Սուդանի Նուբա լեռներում, որն ունի ավելի քան կես միլիոն բնակչություն: Նա կատարում է տարեկան շուրջ 1000 վիրահատություն: Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրում է հիվանդանոցի տարածքում:
Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Իրաքի իշխանությունները որոշում են կայացրել մայիսի 21-ից դադարեցնել լոլիկի ներմուծումը Թուրքիայից:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ):
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին:
Անկախ պետությունների համագործակցության հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի ու միջոցների կազմը բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել:
Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի հրաժարականի դիմումները ընդունված համարվելու դեպքում նրանց խորհրդարանում կփոխարինեն նույն ընտրական տարածքներում նրանցից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները:
Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռնային շրջանում մշտական աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներին պատմեց, թե ինչպես կարելի է հաջողության հասնել սահմանափակ հնարավորություններով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանցու հետ համագործակցող ԻՊ զինյալները ցանկացել են ահաբեկչություն իրականացնել Թուրքիայի իշխող կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ընտրվել է քաղաքական ուժի նախագահ:
Մայիսի 22-ին, ժամը 10:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 22/4 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը փաստաթղթեր գտնողներին խնդրում է:
Հովհաննես Համբարձումյանն 8 տարեկան է։ Ծնվել է Երևանում, ունի մանկական ուղեղային կաթված /ՄՈՒԿ/ հիվանդություն։
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Թիիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։
Հայաստանի սամբոյի հավաքականը 8 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը դարձել է արծաթե, իսկ Հարություն Սարգսյանը, Կոլյա Կարապետյանը և Էդգար Մեհրաբյանը բրոնզե մեդալակիր:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՀայաստանԵվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին:
Մայիսի 21-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Դենիս Ս.-ին:
Մայիսի 20-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1960 թ. ծնված Սալամաթ Հ.-ին:
Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի թեթեւացմանը:
Նախքան մարտական գործողությունների սկսվելը Հալեպի նահանգում գործող փոքր բիզնեսի 60 հազար ձեռնարկություններից ավելի քան 15 հազարը վերսկսել են աշխատանքը, ինչի մասին լրագրողներին հայտնել է նահանգի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ֆարես ալ Շհաբին։
Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է:
Ավազակային հարձակումը բացահայտվեց։
Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի: