Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ­-ին մեղադրել է Մերձավոր Արևելքում «իրանատեցության» տարածման մեջ

Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատեցության» տարածման մեջ, որը կոչված է Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի ավելացմանը, ինչպես նաեւ «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն, տեղեկացնում է Press TV հեռուստաալիքին:

«Կրկնելով Իրանի մասին այդ անհիմն հայտարարությունները, տարածելով իրանատեցություն, Միացյալ Նահանգների նախագահը (Դոնալդ Թրամփը) փորձել է տարածաշրջանի երկրներին դրդել էլ ավելի մեծ քանակությամբ զենքի գնման»,-­ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«ԱՄՆ-­ը եւ նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը ժողովրդավարական, կայուն եւ ուժեղ երկիր է…, որը կոչ է անում խաղաղության, բարիդրացիական կապերի եւ այնպիսի աշխարհի ստեղծման, որը դիմակայում է դաժանությանն ու ծայրահեղականությանը»,­-հավելել է Քասեմին:

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ-­ի ղեկավարն ԻԻՀ-­ին մեղադրել է զինյալներին զենքի մատակարարումների մեջ, ինչպես նաեւ հայտարարել է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի եւ Սիրիայի անկայուն իրադրության համար: Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը «գործընկեր լինելու մտադրություն չի հայտնի խաղաղության (հաստատման) համար, բոլոր երկրները եւ ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին», հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս