Բաժիններ՝

Վաշինգտոնը, Տոկիոն և Սեուլը կարևոր են համարում Մոսկվայի դերը ԿԺԴՀ-ի շուրջն իրադրության կարգավորման հարցում

Վաշինգտոնը, Տոկիոն եւ Սեուլը համաձայնության եկել, որ Մոսկվան կարեւոր դեր է խաղում ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրության կարգավորման հարցում:

Համապատասխան դիքորոշումը, ինչպես հուլիսի 7-ին հաղորդել է Ճապոնիայի Kyodo գործակալությունը, նշվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի՝ Համբուրգում կայացած հանդիպման ընթացքում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել G20-ի գագաթնաժողովի նախաշեմին, երեք երկրների ղեկավարները նաեւ ընդգծել են, որ նաեւ Չինաստանից են ավելի ակտիվ գորողություններ ակնկալում Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Հաղորդվում է, որ 75-րոպեանոց բանակցությունների ընթացքում նախագահ Թրամփը հասկանալ է տվել, որ ԱՄՆ-ը ներկայումս քննարկում է ՉԺՀ-ի ընկերությունների եւ չինացի մասնավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, որոնք առեւտուր են անում ԿԺԴՀ-ի հետ:

Կորեական թերակղզում իրադրությունը շարունակում է չափազանց լարված մնալ հյուսիսկորեական հրթիռային ծրագրի ակտիվ զարգացման ֆոնին: Հուլիսի 4-ին ԿԺԴՀ-ն կատարեց «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում, ինչը սուր արձագանք հարուցեց ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս