Տիգրան Սարգսյանի եղբորորդուն առաջարկել են ԱԺ նա­խագահի խորհրդական աշխատել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրել էինք, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական-օգնականներից մնալու են 6-ը: Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզ­պետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը:

Վարձատրվող խորհրդական կլի­նի Վրեժ Գասպարյանը՝ ԱԺ իրավաբանական վարչության նախկին պետը, Նիկոյանի ժամանակ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Հովիկ Աբրահա­յանի գլխավոր խորհրդականը, ինչպեսև Գագիկ Նահապետյանը: Բաբլոյանին խորհուրդ կտան նաև նախկին պատգամավոր, 72-ամյա Մկրտիչ Մինասյանը՝ վճարովի հիմունքներով, և Վազգեն Կարախանյանը՝ անվճար:

Տեղեկացանք նաև, որ Տիգրան Սարգսյանի եղբորորդուն՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանին ևս առաջարկվել է ԱԺ նա­խագահի խորհրդական աշխատել՝ հասարակա­կան հիմունքներով: Նա դեռ մտածում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31