Բաժիններ՝

ԱՄՆ-ը դեմ չի լինի Ասադի՝ իշխանության գլուխ գտնվելուն և Սիրիայում ՌԴ-ի զինվորական ոստիկանությանը

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը կներառի հրաժարում այն դրույթից, որի համաձայն նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից, ինչպես նաեւ համաձայություն արաբական հանրապետությունում Ռուսաստանի զինվորական ոստիկանության ներկայությանը:

Այս մասին հուլիսի 6-ին հաղորդել է The Daily Beast Էլեկտրոնային հրատարակությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակզմում սեփական աղբյուրներ:

Նրանց տեղեկություններով՝ Վաշինգտոնը նաեւ հավանություն կտա անվտանգության գոտիների ստեղծմանն արաբական հանրապետության ամբողջ տարածքում եւ ավելի ինտենսիվորեն կհամագործակցի Մոսկվայի հետ Սիրիայի գծով: ԱՄՆ-ը չի փորձի իր զորքերը մտցնել Ասադի վերահսկման ենթակա տարածքներ: Սակայն սիրիական ընդդիմության կողմից ազատագրված շրջաններում իշխանությունը կմնա նրա ձեռքին: Ըստ որում, ընդգծում է հրատարակությունը, վարչակազմը գարնանը հայտարարել էր, թե Ասադը պետք է հեռնա իր պաշտոնից:

Նոր քաղաքական ուղեգծի գլխավոր նպատակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախիչ պարտության մատնելն է: Ռազմավարությունը, որն, ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում կներկայացնի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, մշակվել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս