Բաժիններ՝

ԱՄՆ-ից ՉԺՀ թռչող ինքնաթիռի ուղևորը վիրավորել է երեք հոգու և փորձել ներթափանցել օդաչուի խցիկ

Delta Аir Lines ավիաընկերության չվերթի ուղեւորներից մեկը հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) Պեկին թռիչքի ժամանակ փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ՝ ըստ որում վիրավորելով երեք հոգու: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաըկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարդատար Boeing 767-ում՝ թռչելուց հետո շատ չանցած: Խախտողին հաջողվել է հնազանդեցնել: Պատահարի պատճառով օդաչուն որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 19:40-ին (Երեւանի ժամանակով 06:40-ին): Վայրէջքը հաջող է անցել: Սիեթլի օդանավակայանում միջադեպի մեղավորին հանձնել են իրավապահ մարմինների ձեռքը:

Ինչեպս նշվում է, պատահարի հետեւանքով տուժել են երկու ուղեւորներ եւ անձնակազմի մեկ անդամ, սակայն նրանց վնասվածքների բնույթի մասին չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31