Բաժիններ՝

Հայաստանցի զինծառայողները Վրաստանում կմասնակցեն Agile Spirit զորավարժություններին

Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit բազմազգ զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Վարժանքները կմեկնարկեն Օրֆոլո (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) զորափորձարանում:

Դրանց նպատակը ԱՄՆ-ի գործընկերների եւ գործընկեր մյուս երկրների զինծառայողների հետ վրացի զինվորականների փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաեւ ճգնաժամերին հակազդելու պատրաստվածությունը եւ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում մասնակցությունը համատեղ գործողություններին: Agile Spirit բազմազգ զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի ծովային հետեւակայինների աջակցությամբ: Վարժանքները ենթադրում են դաշտային եւ շտաբային փուլեր:

Բացի Վրաստանից եւ ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Հայաստանի զինծառայողները, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031