Բաժիններ՝

ԱՄՆ-ում հեռացրել են պրոֆեսորին, որը «Հարվի» փոթորիկը պատիժ է համարել Թրամփին պաշտպանելու համար

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Քենեթ Սթորին, որը «Հարվի» արեւադարձային փոթորիկը Տեխասի նահանգի բնակչությանն արժանի պատիժ է համարել 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին պաշտպանելու համար, հեռացվել է Թամպա քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) համալսարանից: Այս որոշման մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ամերիկյան բուհի ղեկավարությունը։

«Մենք դատապարտում ենք նման մեկնաբանություններն ու տրամադրությունները, քանի որ հասկանում ենք, թե ինչ ցավ է պատճառել այդ անպատասխանատու ակցիան: Սթորին ազատվել է Թամպայի համալսարանում իր պարտականությունների կատարումից, նրա դասախոսությունները հանձնարարված են վարելու սոցիոլոգայի ամբիոնին»,- ընդգծել է բուհի տնօրենությունը պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս