Բաժիններ՝

CNN-ը անօդաչուից ցուցադրել է ԻՊ-ի մայրաքաղաքի ավերակները

CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավերված մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքա քաղաքից: Հոլովակը զետեղված է հեռուստաալիքի կայքում։

CNN-ի լրագրողը կարողացել է քաղաքում հայտնվել Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ)՝ քրդական եւ արաբական զինված կազմավորումների միության հետ միասին: Ռաքայի մի մասն արդեն ազատագրված է ջիհադիստներից, սակայն նկարահանումներն այնտեղ դեռեւս վտանգավոր են: ՍԴՈւ-ի գնահատումներով՝ քաղաքից առաջվա պես չի կարողանում դուրս պրծնել մոտավորապես 20 հազար մարդ: Ազատարարներին դիմակայող զինյալների թիվը կարող է հասնել մեկուկես հազարի:

Հավելենք, որ քաղաքի գրոհը շարունակվում է հունիս ամսից: Դրա գրավումը համարվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գլխավոր նպատակներից մեկը, որը ծայրահեղականների դեմ մարտական գործողություններ է վարում Իրաքում եւ Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031