Բաժիններ՝

Սամցխե Ջավախքում շարունակվում է պայքարը Աբասթումանի մերձակայքում մոլեգնող հրդեհի դեմ

Բորժոմ առողջավայր քաղաքի (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) Լիկանի այգու տարածքում, որը գցված է Ռոմանովների պալատի շուրջը, հրդեհը լիովին մարել են։ Այդ մասին հայտնել է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Վրաստանի ՆԳ նախարարության հրշեջ փրկարարները մոբիլիզացվել Էին այգու տարածքում, որտեղ գործնականում ամբողջ գիշեր այրվում էր տորֆը:

Մինչդեռ հրդեհը շարունակվում է Աբասթուման առողջավայրի մերձակա տարածքում (Սամցխե Ջավախքի տարածաշրջան): Անանցանելի անտառում կրակի դեմ պայքարել են ամբողջ գիշեր, իսկ առավոտվանից կենդանի ուժի քանակն ավելացրել են. տեղում են գտնվում ՆԳՆ-ի եւ Պահպանվող տարածքների գործակալության ավելի քան հազար աշխատակիցներ:

Հրդեհի մարմանն օգնելու համար Վրաստան է ժամանել Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ինքնաթիռը: An-32P բազմանպատակային ինքնաթիռը FIREKILLER («Կրակ ոչնչացնող»-խմբ.) մակագրությամբ Օդեսայից Բաթում է մեկնել օգոստոսի 30-ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս