
Մինչև սեպտեմբերի 4-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.80C