Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Ռեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող մթերային խանութի պահակը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սիբել Յիղիթալփը Դիարբեքիրում իր իսկ տան առջև ձերբակալվել է:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչական կենտրոնի՝ Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս:
2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին, ժամը 3.00-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1935 թ. ծնված Դրաստամատ Բ.-ն։
Կարեն Կարապետյանը հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը՝ հանրապետությունում շինարարության աշխատանքները ձմռանը ևս կազմակերպելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։
ԱՄՆ-ի երեսունիններորդ նախագահ դեմոկրատ Ջիմի Քարտերը Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքական համակարգը բնութագրել է որպես «օլիգարխիա»:
Բոլոր նրանց, ով ձերք կբերի «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը նվիրում է Fresh air ընկերության բնակարանի օդի մաքրման ծառայության սերտիֆիկատ: Օդի մաքրումը իրականացվում է «Չոր մառախուղ» տեխնոլոգիայի միջոցով, որն իրենից ներկայացնում է հոտեր չեզոքացնող չոր օդ:
Փաստաբան ներկայացած անձը քաղաքացուց խոշոր չափի հասնող գումար է հափշտակել:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 5-րդ փողոցի 8-րդ տան դիմաց այրվում է կուտակված անասնակեր:
«Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»:
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:
ԱՄՆ-ում 79 տարեկան հասակում վախճանվել է դերասան Ֆրենկ Վինսենթը, որն առավել հայտնի է մաֆիական կլանի պարագլուխ Ֆիլ Լեոտարդոյի դերով «Սոպրանո կլանը» սերիալում:
Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում մեկնարկել են «Արեւմուտք-2017» համատեղ ռազմավարական զորավարժությունները:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը:
«Ես չգիտեմ, թե նման խոսակցությունը որտեղից, եւ ինչից է դուրս եկել: Ես էլ թեթեւակի լսեցի, արձագանքնեցի: Դա եղել է գիշերը ժամը 11-ին: Գյուղում զինվորականներ կային, ասեցի՝ ինչ-որ բանով կարող եմ օգնել ձեզ, ասացին՝ գյուղի լույսերը վառեք: Ողջ գիշերը գյուղի լույսերը վառվել են, մինչեւ առավոտյան 5-ը, ոչ մի բան չհայտանբերեցին եւ էդպես գնացին: Չիմացանք, թե ով է, ինչ է: Ես էլ իրենց փորձել եմ օգնել»:
Հոլիվուդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորիկից հետո չկար էետրաէներգիա եւ չէին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել է ութի:
Սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Առնվազն 15 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ նավը շրջվել է Հնդկաստանի Յամունա գետում:
Կուբայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար բնակելի շինություն է տուժել «Իրմա» փոթորկի հետեւանքով, որը հանգստյան օրերին մոլեգնել է կղզում:
Առնվազն 25 մարդ է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրի հյուսիս – արեւելքում մուսուլմանական ընտանիքների երեխաների գիշերօթիկ դպրոցում սեպտեմբերի 14-ին բռնկած հրդեհի հետեւանքով:
ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը Մյանմայի Ռաքհայնի նահանգում:
Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն այն օրենքի նախագծերը, որոնց քննարկումը պատգամավորներն ավարտել են սեպտեմբերի 13-ի նիստի ընթացքում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը:
Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում: