Վլադիմիր Գասպարյանի հրամաններով պաշտոնանկություններ և փոխատեղումներ են տեղի ունեցել ոստիկանությունում. shamshyan.com
Սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ են անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը, իսկ ՀՀ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը ազատվել է Ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սարգիս Այվազյանը ազատվել է Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Բազումի բաժնի պետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։