Բաժիններ՝

«Կարծում եմ, Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի` սեփական վերաբերմունքն արտահայտելու». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, հարևան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին:

Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930