Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «խոնարհաբար ընդունում է» իրեն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու փաստը:
Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւին համապատասխան, խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից, նշված երեք անձինք, ավտոմեքենայից դուրս գալով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ են արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ. Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:
Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, ինչի հետեւանքով այրվածքներ են ստացել մի քանի ուղեւորներ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ է:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշման 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14.00-16.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների, 7-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 7.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Կատալոնիայի իշխանությունները նամակ են ուղարկել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին եւ Ֆիլիպ Վեցերորդ թագավորին՝ կոչ անելով երկխոսություն սկսել ինքնավար մարզի իրադրությունը կարգավորելու համար:
Պերուի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի կառավարությանը, ինչը պարտավորեցնում է հրաժարական տալու ամբողջ կաբինետին՝ վարչապետ Ֆեռնանդո Սավալայի գլխավորությամբ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եկամուտները, որը խալիֆայություն է հռչակել Իրաքի եւ Սիրիայի տարածքում, երկու տարում կրճատվել են հինգ անգամ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը անհնարին է համարել ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելը եւ սպառնացել է նրա լիակատար ոչնչացմամբ:
Երբ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի է ունենում զինված քրեական «ռազբորկա»՝ զոհերով և վիրավորներով, ապա այստեղ խնդիրը զուտ քրեաիրավական հարթությունում դիտարկելը դառնում է արդեն ազգային անվտանգության հարց, որովհետև ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է և առնչվում է իրավիճակի վերահսկողությանն ու կառավարելիությանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին երկարաձգել է երկրում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը:
Պայթյունի հետևանքով մեր բանակի 8 զինծառայող նահատակվել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ։ Պայթունը լսվել է նաև մերձակայքի բնակավայրերում։
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»:
Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները սեպտեմբերի լույս 15-ի գիշերն սկսել են հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ընթացքում Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին քվեների պաշտպանության արշավը:
ԱՄՆ-ը եւս երեք ամսով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միեւնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է:
Նրան կփոխարինի Նագելսմանը: Կարծում եմ՝ դա արդեն որոշված հարց է: Հաջորդ մրցաշրջանից, ենթադրում եմ, նա կգլխավորի «Բավարիան»: Նագելսմանը ցույց է տվել, որ ինքը ճկուն մարզիչ է, ով պատրաստ է փոխվել: Նա Գվարդիոլայի հետևորդն է:
Հարավկորեացի զինվորականները երկու «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռ են արձակել ի պատասխան ԿԺԴՀ-ում կատարված հերթական փորձարկումների: