ABBA-ն վիրտուալ շրջագայություն է պատրաստում: Դրա ընթացքում բոլորի կողմից սիրված երաժշտությունը կկատարեն քառյակի մասնակիցների թվային կրկնօրինակները՝ ավատարները:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Կանզաս-Սիթի քաղաքի բնակիչներից մեկը, փորձելով առաջարկություն անել իր սիրեցյալին, պատահաբար նշանի մատանին ձեռքից գետն է գցել:
Volkswagen (VW) ավտոկոնցեռնը Ֆրանկֆուրտի Միջազգային ավտոմոբիլային սալոնում ներկայացրել է էլեկտրականությամբ աշխատող I.D. CROZZ ll նոր քրոսովերը:
Ոչ բոլոր տղամարդիկ են բանաստեղծություններ գրում ու իրենց սիրելիների համար սերենադներ երգում: Պարզապես ոչ բոլորը կարող են: Իրենց սերը որոշ տղամարդիկ արտահայտում են ոչ թե բառերով, այլ գործողություններով: Մեզ` կանանց, մնում է միայն ճիշտ հասկանալ նրանց: Ահա նրա կողմից արվող 14 ժեստ, որոնք ճչում են այն մասին, որ նա Ձեզ սիրում է:
Փոփոխության արդյունքում երթևեկելի մասի աջ կողմում տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է 2009թ. Դիլիջանում կատարված սպանության գործը։
Կաթի օգտակար հատկությունները վաղուց են հայտնի։ Ըստ կայքի՝ առաջարկվող միջոցները կարող են օգնել որոշ առողջական խնդիրների դեմ պայքարում։
Volkswagen AG կոնցեռնը եւ Չինաստանում գործող նրա համատեղ ձեռնարկությունները՝ FAW-Volkswagen-ը եւ SAIC Volkswagen-ը, ՉԺՀ-ից հետ են կանչելու ավելի քան 4,86 մլն ավտոմեքենա, ինչը կապված է անվտանգության բարձիկների թերության հետ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քաղաքացու կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիվանդություն չէ, որն անդառնալիորեն փոխում է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի է հետ շրջել ցածր կալորիականության սննդակարգի միջոցով, Լիսաբոնում հայտարարել է բրիտանացի հայտնի շաքարախտաբան Ռոյ Թեյլորը՝ ելույթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ընկերության խորհրդաժողովում։
Tesla ամերիկյան կորպորացիան նախատեսում է հոկտեմերի 26-ին հասարակայնությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ու ինքնաղեկասարքով հանդերձված բեռնատար ավտոմեքենա:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) դարձավ դուբլի հեղինակ, կիսվել է տպավորություններով խաղի վերաբերյալ:
Մարդու թռիչքը դեպի Մարս կարող է կայանալ առաջիկա 20 տարում:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ինքնուրույն կառավարել իր կենսաթոշակային միջոցները՝ պարբերա-բար հետևելով իր կենսաթոշակային հաշվին, ինքնուրույն ընտրելով/փոխելով ֆոնդ և կառավարիչ, դիվերսիֆիկացնելով իր միջոցները տարբեր ֆոնդերում:
Արտահանման և ներմուծման ծավալները Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
«ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում: 2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչև օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:
ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունխենյան ակումբում Անչելոտիի հնարավոր փոխարինողներից մեկը կարող է դառնալ «Հոֆենհայմի» ներկայիս մարզիչ Յուլիան Նագելսմանը:
Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:
«Կարևոր է հասկանալ, թե ինչ են կարող անել սփյուռքահայերը Հայաստանի համար, և ինչ է կարող անել Հայաստանը Սփյուռքում բնակվող իր հայրենակիցների համար, քանի որ երկու կողմն էլ ունեն իրենց կարիքները»,- նշում է Լևոն Ավդոյանը:
Անգլիայի Բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրել նոր դրամանիշ՝ անգլիացի գրող Ջեյն Օսթինի պատկերով՝ ի պատիվ նշանավոր վիպագրի ծննդյան 200-ամյակի:
2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն դոլարով՝ 21.6 տոկոսով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բազելի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) կարծիք է հայտնել, որ առաջատար ակումբների համար պայքարն այս մրցաշարում սկսվում է միայն փլեյ-օֆֆից՝ փետրվարին:
Ակնեի հետ բախվում են շատերը։ Չնայած այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ գոյություն ունի մի խումբ սննդամթերք, որը կօգնի նվազագույնի հասցնել խնդրի ծավալները։
Տեսագրությունում երևացող տղամարդը կասկածվում է խասկի տեսակի շուն գողանալու մեջ:
Վենեսուելայի իշխանությունները նավթի վաճառականներին հայտնել են, որ երկրում այլես չի թույլատրվի նավթային գործարքների վճարումներ կատարել եւ ընդունել դոլարներով:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:
Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները նոր չափորոշիչներ կունենան 2018թ. հունվարի 1-ից: Նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը:
ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով: