Հայ-թուրքական սահմանը մարդիկ են հատե՞լ. Գյուղում զինվորականներ կային, ասացին՝ գյուղի լույսերը վառեք… hraparak.am
hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան անհայտ անձինք հատել են հայ-թուրքական սահմանը եւ հասել Արարատի մարզի Փ. Վեդի համայնք: Կայթը փորձել է այս տեղեկությունը ճշտել Փ. Վեդիի համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանից.
«Ես չգիտեմ, թե նման խոսակցությունը որտեղից, եւ ինչից է դուրս եկել: Ես էլ թեթեւակի լսեցի, արձագանքնեցի: Դա եղել է գիշերը ժամը 11-ին: Գյուղում զինվորականներ կային, ասեցի՝ ինչ-որ բանով կարող եմ օգնել ձեզ, ասացին՝ գյուղի լույսերը վառեք: Ողջ գիշերը գյուղի լույսերը վառվել են, մինչեւ առավոտյան 5-ը, ոչ մի բան չհայտանբերեցին եւ էդպես գնացին: Չիմացանք, թե ով է, ինչ է: Ես էլ իրենց փորձել եմ օգնել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: