Իսպանիայի կառավարությունը կարող է խնդրել դատարանին՝ կարգադրել անջատելու ընտրատեղամասերի էլեկտրականությունը Կատալոնիայի անկախության շուրջ անօրինական հանրաքվեի օրը, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին:
Ադրբեջանում Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնը կազմակերպել է «Մեհման Ալիևի ազատ արձակումը և Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները» թեմայով հանրային լսումներ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում կոչ է արել բոլորին աղոթել «Հարվեյ» և «Իրմա» փոթորիկների օրինակով Միացյալ Նահանգներում նոր ավերածությունների առաջացման համար:
«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ»:
Ժամը 12:50-ի սահմաններում Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Էրեբունի» տոնավաճառի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նուբարաշեն 3-րդ փողոցի 12 տան բնակիչ, 32-ամյա Արտավազդ Սարգսյանի վարած Honda մակնիշի 15 UL 110 համարանիշի և Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 17 շենքի 35 բնակարանի բնակիչ, 29-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 231 AG 61 համարանիշի ավտոմեքենաները:
Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների:
Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 2017 թվականին ռեկորդային թվով՝ 379 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են ահաբեկչական գործողություն կատարելու մտադրության մեջ:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը:
Մինչ սպանությունը, հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է:
Երևանի կենտրոնում կրակոցները հնչել են ինքնաձիգից և ատրճանակից։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ անհրաժեշտ է անսալ Իսպանիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) եւ Գլխավոր կորտեսների (խորհրդարանի) որոշումներին:
Զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այլևս բժիշկ-նարկոլոգ չի ներառվի: Սեպտեմբերի 14-ին ընդունված որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017 թվականի միջոցառումների համապատասխան կետը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին, որից հետո մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված ծառատունկին:
ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել Մեհման Ալիևի վրայից հանել բոլոր ավելորդ մեղադրանքները, նրա նկատմամբ իրականացնել արդար դատաքննություն և չխոչընդոտել «Թուրան» լրատվական գործակալության գործունեությանը:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի խաղաղության շուրջ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի կողմից գլխավորվող բանակցությունների 6-րդ փուլը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն առաջարկել է Ադրբեջանին հանել Եվրոպական խորհրդից:
Քիչ առաջ Վարդանանց փողոցում գտնվող «Խարբերդ» հյուրանոցի դիմաց՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել: Դեպքի վայրից Yerkir.am-ի լրագրողը հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, կրակոցների հետևանքով կան վիրավորներ: Նրանցից մեկին քաղաքացիներից մեկի մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» և «ԼԵՎ էներջի» ընկերությունները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Սեպտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով 7 զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ ու ծանոթացել ավարտական փուլում գտնվող մեծ դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներին:
Էռնեկյանի խոսքով` մանր քայլերով ապագան պետք է կերտել հայրենիքում: «Այստեղ մենք պետք է ներդնենք մեր սփյուռքի ջանքերը, քանի որ ապագան այստեղ է եւ դա նաեւ իմ նպատակն է»,-հավելեց բարերարը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը դրական է գնահատել:
Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար:
Մոսկվայում սեպտեմբերի 13-ին ավելի քան 100 հազար մարդ է տարահանվել շենքերից եւ շինություններից՝ պայթյունների սպառնալիքի վերաբերյալ անանուն ահազանգերի պատճառով:
ՀՀ կառավարությունը դեմ է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկությունը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում վերընտրվել էր տվյալ պաշտոնում, հանդես է եկել համերաշխության կոչով: Ներկայացնում ենք Ա. Զոհրաբյանի հայտարարությունն ամբողջությամբ:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդն աղջկա կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել ռեստորանային համալիրում: