
«Չեմպիոնների լիգան «Ռեալի» մրցաշարն է, և մենք ուզում ենք նորից հաղթել այն». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ԱՊՕԷԼ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (3:0) դարձավ դուբլի հեղինակ, կիսվել է տպավորություններով խաղի վերաբերյալ:
«Դա խաղ էր, որը մենք պետք է հաղթեինք. մենք խաղում էինք տանը և ուզում էինք լավ մեկնարկել Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք: Գիտեինք, որ մեր դեմ խաղալու է պաշտպանական թիմ: Կարող էինք ավելի շատ խփել, բայց, միևնույն է, արդյունքում լավ հաշիվ գրանցվեց, ինչի համար և ուրախ ենք:
Ուրախ եմ դաշտ վերադառնալու համար: Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, նորից խաղալ և խփել, ինձ համար շատ կարևոր էր: Ուրախ եմ, որ օգնեցի թիմին:
Իհարկե, մենք ուզում ենք հաղթել Չեմպիոնների լիգան: Սա «Ռեալի» մրցաշարն է, և մենք ուզում ենք նորից հաղթել այն»,- ասել է Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը