Բաժիններ՝

ABBA-ն վիրտուալ շրջագայություն է պատրաստում

ABBA-ն վիրտուալ շրջագայություն է պատրաստում: Դրա ընթացքում բոլորի կողմից սիրված երաժշտությունը կկատարեն քառյակի մասնակիցների թվային կրկնօրինակները՝ ավատարները: Այդ մասին խմբի նախկին մասնակից, կոմպոզիտոր եւ երաժիշտ Բենի Անդերսոնը հայտնել է Expressen թերթին տված հարցազրույցում:

ABBA քառյակը կազմացրվել է 1982 թվականին: Այդ ժամանակվանից այս քառյակի անդամներից յուրաքանչյուրին լրագրողներն անփոփոխ կերպով հարցնում էին, թե չի պլանավորվում արդյոք խմբի վերամիավորումն ու վերածնունդը, ինչին նրանք նույնպես անփոփոխ կերպով բացասական պատասխան էին տալիս: Իսկ այժմ իրենց նոր ալբոմի՝ Piano-ի թողարկումից առաջ Անդերսոնն անսպասելիորեն այլ պատասխան է տվել՝ ասելով՝ այո:

«Ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք: Ինչ-որ բան արել ենք միասին, իսկ այժմ մեր առջեւ ընդհանուր նախագիծ կա»,-նշել է նա: Երաժիշտը հավելում է, որ ենթադրյալ շրջագայությունը պլանավորված է 2019 թվականին, պայմանով, որ նախագիծը «բավականաչափ զորեղ» լինի:

Piano ալբոմում, որը թողարկվելու է սեպտեմբերի 29-ին, նորույթների թվում կլինեն նաեւ հին մեղեդիների, այդ թվում՝ Thank You for the Music-ի եւ Happy New Year-ի նոր մեկնաբանությունները: Անդերսոնը պատմել է, որ ալբոմը կազմելիս նկատի է ունեցել ունկնդիրների շրջանում մեղեդիների տարածվածությունը:

ABBA շվեդական քառյակը ամենահաջողակ խմբերից մեկն է երաժշտության պատմության մեջ. խումբն ստեղծվել է 1972 թվականին: Իր գոյությանը տասը տարվա ընթացքում խումբը թողարկել է ութ ալբոմ, իսկ նրա երգերի բազմաթիվ ժողովածուներ թողարկվում են նաեւ այսօր:

Ամեն տարի նրանց 2,3 մլն սկավառակներ գտնում են իրենց գնորդներին: Mamma Mia! մյուզիքլը, որի հիմքում ընկած են ABBA-ի երգերը, շուրջ 60 մլն մարդ է դիտել ամբողջ աշխարհի հարյուրավոր թատրոններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս