
««Ռեալի» և «Բարսելոնայի» համար Չեմպիոնների լիգան սկսվում է փետրվարին, հիմա նրանց մոտ նախավարժանք է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բազելի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) կարծիք է հայտնել, որ առաջատար ակումբների համար պայքարն այս մրցաշարում սկսվում է միայն փլեյ-օֆֆից՝ փետրվարին:
««Ռեալի», «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» նման ակումբների համար Չեմպիոնների լիգան սկսվում է փետրվարին, իսկ հիմա նրանց մոտ նախավարժանք է:
Փետրվարին, երբ անգլիական ակումբները փորձում են գլուխ հանել «ամանորյա խելագարությունից», այդ թիմերը թարմ են և պատրաստ պայքարի: Իսկ մենք դեռ պետք է ուղղակի հասնենք փլեյ-օֆֆ: Երբ մենք դա անենք, կարող ենք հաճույք ստանալ լավագույն թիմերի դեմ խաղից»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը