«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:
«Ժամանակ» օրաթերթը գրում ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցով մեր տարածաշրջանում է: Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, նա ժամանել է Բաքու: Նույն օրը նրան իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի նախագահը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը:
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 04:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 60 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առնետին, որը խուճապ է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում, նկարահանել են տեսանյութում:
Լոնդոնի Տրանսպորտային վարչությունն (TfL) սկսած նոյեմբերի 20-ից քաղաքային ավտոբուսների մի մասը կփոխադրի կենսադիզելային վառելիքի, որը պատրաստված է գործածված սուրճից, տեղեկացնում է BBC-ին:
Z-Machines երաժիշտ-ռոբոտներ ստեղծող ճապոնացի Կենձիրո Մացուոն մտադիր է զբաղվել նոր նախագծով, որը միտված է երաժշտական դրոնների համար արհեստական ինտելեկտի օգտագործմանը:
Ամենօրյա թեթեւ ֆիզիկական վարժությունները, որոնց կարելի է դասել վազքը եւ տնային պարտականությունների կատարումը, դրականորեն են ազդում կյանքի տեւողության վրա:
Նապոլեոն Բոնապարտի թագի մի բաղադրատարրը՝ ոսկե դափնետերեւը, նոյեմբերի 19-ին 625 հազար եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի աճուրդում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 22-ից Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ, որի միջոցով կվերահսկվի Դավթաշենի կամուրջի կողմից դեպի Խաչատրյան փողոց ընթացող տրանսպորտային միջոցների հոսքը:
Բրազիլացի գերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել է Victoria՚s Secret ընկերության հարթակում աշխատանքը դադարեցնելու մասին, տեղեկացնում է Fashionista-ը:
Հոգեբանական թեստերն օգտագործվում են նաև մասնագետների կողմից. դրանք կարճ ժամանակահատվածում թույլ են տալիս բավական մեծ տեղեկատվություն ստանալ անձի բնավորության առանձնահատկությունների մասին։
Մազերի յուղոտությունը շատերին է անհանգստացնում. դրա հետևանքով մազերը կարճ ժամանակահատվածում կորցնում են գեղեցիկ տեսքը, տհաճություն պատճառում։
Facebook ընկերությունը թողարկել է իր հերթական հավելվածը՝ այս անգամ վիդեոբլոգերների համար: Հավելվածը թույլ է տալիս անել ավելի որակով և նոր գործառույթներով ուղիղ եթերներ, ինչպես նաև՝ դիտել վերլուծությունները:
2005 թվականին Դոնալդ Թրամփի հարսանիքից մնացած տորթի կտորն աճուրդում վաճառել են 2 հազար 240 դոլարով:
Ամերիկացի երգիչ Բրունո Մարսն American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում:
Մինչ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, Վրաստանում ապրող հայ-ադրբեջանական խառնածին ամուսնություններով ընտանիքները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սակայն, նման ընտանիքներն ունեն կարևոր մի խնդիր. նրանց համար այսօր անհնար է հայրենիք՝ Հայաստան կամ Ադրբեջան մեկնելը, և նրանք ապրում են՝ երազելով, որ անցյալը մի օր կվերադառնա։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին 7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Tesla-ի ստեղծող, անընդհատ նոր բան փնտրող մարդու համբավ ունեցող Իլոն Մասկն անակնկալ ձևով ներկայացրեց նոր Roadster-ը՝ Semi էլեկտրական մեքենայի հետ:
«Նախքան ժամկետային ծառայության անցնելը ես ցանկանում էի զինվորական դառնալ: Հավանաբար դրանում իր դերն է ունեցել այն հանգամանքը, որ շատ եմ լսել ազատամարտիկների սխրագործությունների մասին: Հայրս և հորեղբայրներս մասնակցել են պատերազմական գործողություններին, հորեղբայրներիցս մեկն իր կյանքն անվերադարձ նվիրաբերել է հայրենիքին: Այս ամենը, բնականաբար, իրենց հետքն են թողել իմ ներաշխարհում»:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն չի մասնակցի Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպմանը, քանի որ ստացել է իր 5-րդ դեղին քարտը: Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը բողոքարկել է Պիկեի դեղին քարտը: Իրականում Պիկեն խախտել էր կանոնները, սակայն դա կատալան ֆուտբոլիստի առաջին խախտումն էր, և ոչ բոլոր մրցավարները նման խախտման համար ցույց կտային դեղին քարտ:
Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:
Բրիտանական ընտանիքները տարեկան միջին հաշվով 404 ֆունտ (534 դոլար) են կորցնում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) անցկացումից հետո:
Իտալացի ֆուտբոլիստներ Ջանլուիջի Բուֆֆոնն և Անդրեա Բարցալին չեն մասնակցել իտալական Ա սերիայի 13-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլիստները չունեին վնասվածքներ և որակազրկված չէին:
Առաջիկայում Ռուսաստանի ներդրողներին կներկայացվեն հայաստանյան ներդրումային կոնկրետ ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Թենիսիստը և լողորդուհին արժանացան կյանքում ամենապատվավոր կոչմանը: Իսպանական սպորտային պարբերական AS-ը 50-ամյակի պատվին սահմանել է մրցանակ վերջին 50 տարիների՝ երկրի լավագույն մարզիկների համար:
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից, ինչպես նաև դուրս բերել կուտակված հեղուկը։
Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են: