«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պատմել է, որ չի ցանկանում հեռանալ ակումբից: Վերջին ժամանակներում սկսել են շշուկներ հայտնվել այն մասին, որ Հարի Քեյնի նկատմամբ հավակնություններ ունի Մադրիդի «Ռեալը», սակայն «Տոտենհեմի» առաջատարը, ըստ իր խոսքերի, մտադիր է շարունակել ելույթ ունենալ իր ներկայիս ակումբում:
Զոհվել է 228, վիրավորվել` 4352 մարդ: 2017 թ. 10 ամիսների վիճակագրություն:
Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ավարտվեցին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, առաջիկայում Ազգային ժողովն արդեն լիագումար նիստում կքննարկի և կընդունի հաջորդ տարվա բյուջեն։ Իշխանությունն այն որակում է՝ որպես ապագա զարգացման համար հիմքեր ստեղծող բյուջե։
ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան փորձում է փարիզյան ակումբ տանել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին:
Կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում հաջորդ տարվա բյուջետային հատկացումների նվազումը չի ազդելու մատուցվող ծառայությունների քանակի ու որակի վրա:
Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները:
Հարձակվողն անհանգստանում է խաղաժամանակի քիչ քանակության պատճառով: «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջը մտադիր է փոխել թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավելի քան երեք ամիս քննված քրեական գործը:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Սաուդյան Արաբիան նպաստում է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում:
Ռայան Գիգսի թեկնածությունը նույնպես դիտարկվում է: Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին կարող է գլխավորել Ուելսի հավաքականը, որը նոր գլխավոր մարզիչ է փնտրում Քրիս Քոուլմանին հեռացնելուց հետո:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի` «Ատլետիկոյի» հետ խաղում քթի վնասվածք էր ստացել: Ըստ տեղեկությունների՝ Ռամոսն ունի քթի կոտրվածք:
Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը:
ՀՀ կառավարությունն իր վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին եւ հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին ու որոշել է սահմանված կարգով դրանք ներկայացնել Ազգային ժողով։
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությունը նոյեմբերի 20-ին հավաստել է երկրի հարավում H5N6 բարձրախտածին թռչնագրիպի տարածման փաստը:
Նոյեմբերի 15-19 Ֆրանսիայում Հեռախոսամարաթոնն էր, որին մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 13-ից 19-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում:
Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։
Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 20-ին հավանություն է տվել Շենգենի գոտու սահմաններում երրորդ երկրների քաղաքացիների մուտքի-ելքի, ինչպես նաեւ նրանց կողմից Շենգեն մուտքի մերժումների ստացման ավտոմատ գրանցման համակարգը Եվրամիությունում գործողության մեջ դնելու դիրեկտիվի նախագծին:
Զիմբաբվեի համալսարանի ուսանողները երկրի մայրաքաղաք Հարարեում բոյկոտում են պարապմունքները եւ հրաժարվում քննությունները հանձնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն չի հրաժարվել իր պաշտոնից:
Անվտանգության ծառայությունները նոյեմբերի 20-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են այն բանից հետո, երբ շենքի նախասրահում պլաստիկե կասկածելի փաթեթ են հայտնաբերել:
Անգլիական «The Sun» հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին շնորհավորել է ամուսնության 70-ամյակի կամ այսպես կոչված պլատինե հարսանիքի կապակցությամբ, որը միապետական զույգը նշում է նոյեմբերի 20-ին։
Նոյեմբերի 21-ից 24-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:
Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի` ՀՀ ՊՆ ներկայացուցիչները նոյեմբերի 22-ից 23-ը Մոսկվայում կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով աշխատանքային խմբի նիստին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։
Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի: