Բաժիններ՝

Ճապոնացի գյուտարարն արհեստական ինտելեկտով օժտված երաժիշտ-ռոբոտներ է ստեղծելու

Z-Machines երաժիշտ-ռոբոտներ ստեղծող ճապոնացի Կենձիրո Մացուոն մտադիր է զբաղվել նոր նախագծով, որը միտված է երաժշտական դրոնների համար արհեստական ինտելեկտի օգտագործմանը: Ինչպես դիզայները հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, ռոբոտները ոչ միայն նվագելու են, այլեւ իրենք են երաժշտություն հորինելու։

Ներկայում 51-ամյա մեդիա-դիզայներ Կենձիրո Մացուոն 2013 թվականին մեքենա էր ստեղծել ռոբոտների խմբի կողմից երաժշտության կատարման համար, որոնցից մեկը, օրինակ, 78 մատ ուներ կիթառ նվագելու համար, իսկ հարվածային գործիքների առջեւ նստած էր բազմաթիվ ձեռքերով սարդանման դրոնը: Սակայն, ինչպես խոստովանել է մշակողը, իրականում դրանք պարզապես մեխանիկական մարիոնետներ էին, որոնք գործում էին նախօրոք կազմված ծրագրով:

«Այժմ ես ցանկանում եմ փորձել ինչ-որ նոր բան անել»,- ասել է Մացուոն իր Invisible Designs Lab ստուդիայում, որը գտնվում է Տոկիոյի Ռոպոնգիի շրջանում: «Ես ցանկանում եմ փորձարկել նոր ռոբոտներ եւ արհեստական ինտելեկտն օգտագործել երաժշտության ստեղծման համար: Այսինքն՝ հաջորդ անգամ ես այնպես կանեմ, որ ամեն բան անի համակարգիչը, իսկ ռոբոտները նվագեն այնպես, ինչպես մարդիկ են դա անում»,-ասել է մեդիա-դիզայները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս