![](/banners/BeFunky-design.jpg)
Ռաֆայել Նադալը և Միրեա Բելմոնտեն ճանաչվեցին Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/2213332-46166610-2560-1440.jpg)
Թենիսիստը և լողորդուհին արժանացան կյանքում ամենապատվավոր կոչմանը: Իսպանական սպորտային պարբերական AS-ը 50-ամյակի պատվին սահմանել է մրցանակ վերջին 50 տարիների՝ երկրի լավագույն մարզիկների համար:
Տղամարդկանց մեջ լավագույնը ճանաչվեց թենիսիստ Ռաֆայել Նադալը, լավագույն մարզուհին՝ լողորդուհի Միրեա Բելմոնտեն: Մրցանակները դեկտեմբերի 4-ին հաղթողներին կհանձնեն անձամբ արքայական ընտանիքի անդամները:
Ռաֆայել Նադալը Մեծ սաղավարտի մրցաշարերի 16-ակի չեմպիոն է և աշխարհի առաջին ռակետը:
Միրեա Բելմոնտեն 2016թ. Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի է, աշխարհի հինգակի չեմպիոնուհի և Եվրոպայի 13-ակի չեմպիոնուհի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը