ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստովանել է, որ իր թիմը դեռ հեռու է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի դարաշրջանի մակարդակից, բայց կարծում է, որ Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ մանկունյանցիները ճիշտ ուղու վրա են գտնվում:
Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները:
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 3.98 լիրայի, ինչը ռեկորդային է ամբողջ պատմության ընթացքում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են պետական ծառայության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղա ազգային թիմում: Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հաղորդել է, որ չի պատրաստվում շտապել խաղային կարիերան ավարտելուց հետո իր ապագայի մասին որոշում կայացնելիս:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միջուկային համաձայնագիրը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ միասին, աշխատանքային այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոյեմբերի 17-ից մի շարք հանդիպումներ է ունեցել Սփյուռքի հոգևոր, տնտեսական և քաղաքական շրջանակների հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում առցանց եղանակով այսուհետ կարելի կլինի նաեւ ներկայացնել երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կմասնակցի էր Ռիադում Սիրիային նվիրված կոնսուլտացիաներին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 28-ին Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի նախապատրաստման շրջանակներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդման
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Սեն Շամոն քաղաք, հանդիպում ունեցել քաղաքապետի, տեղական իշխանությունների պատասխանատուների, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ երկիրը ռազմական առումով չեզոք է մնալու:
«Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է»։
Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել է երկու կողոպտիչների:
Շուրջ 50 մարդ էզոհվել այն պայթյունից, որը նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատելու է հատուկ ռեժիմով:
Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Գանայում նկարահանումների ժամանակ զոհվել է բրիտանացի օպերատոր Մարկ Միլսոմը, որը նկարահանել է, մասնավորապես, «Շեռլոքը», «Գահերի խաղը» եւ այլ հայտնի սերիալներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի ֆեդերալ դատարանը նոյեմբերի 20-ին ոչ սահմանադրական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն քաղաքների իշխանություններին դրամաշնորհների տրամադրման սահմանափակում մտցնելու մասին հրամանագիրը, որոնցում չեն պահպանում օրենսդրությունը ներգաղթի ոլորտում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողական միջոցառումների արդյունքում ներմուծող հանդիսացող «Առգե Բիզնես» ՍՊԸ-ի պահեստում հայտնաբերել է մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:
ԱՄՆ-ում կյանքի 87-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ հոսփել ու ջազ ժանրերի երգչուհի Դելլա Ռիզը:
Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։