
Լոնդոնը սուրճի մնացուկները կկիրառի տրանսպորտներում

Լոնդոնի Տրանսպորտային վարչությունն (TfL) սկսած նոյեմբերի 20-ից քաղաքային ավտոբուսների մի մասը կփոխադրի կենսադիզելային վառելիքի, որը պատրաստված է գործածված սուրճից, տեղեկացնում է BBC-ին:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են կենսավառելիք օգտագործում՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Սակայն առաջին անգամ է, որ Լոնդոնը սուրճի մնացուկների համար կիրառություն կգտնի տրանսպորտում, որոնք մայրաքաղաքն արտադրում է առատությամբ:
Մեծ Բրիտանիայի Bio-bean ստարտապը, որն ստեղծել է ձեռնարկիչ Արթուր Լեյը, արդյունաբերական եղանակով վերամշակում է սուրճի մրուրը եւ իր արտադրանքը վաճառում Մեծ Բրիտանիայի այն ընկերություններին, որոնք այն օգտագործում են շենքերի ջեռուցման, ինչպես նաեւ որպես վառելիք ավտոմոբիլների համար: Bio-bean-ի տվյալներով՝ լոնդոնցիները տարեկան 200 հազար տոննա՝ սուրճի մնացուկներ են թողնում, ըստ որում սուրճի մնացուկների յուրաքանչյուր տոննան թույլ է տալիս ածխաթթվական գազի արտանետումները կրճատել 6,8 տոնայով:
Լոնդոնի մեկ ավտոբուսը վառելիքով ապահովելու համար մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը պետք է տարեկան խմեն 2,55 միլիոն գավաթ սուրճ: Bio-bean-ում է աշխատում Մեծ Բրիտանիայի խոշորագույն հողատեր եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վեսթմինսթերի դուքս Հյու Ռիչարդ Լուիս Գրոսվենորը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: