
Առնետը խառնաշփոթ և խուճապ է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում

Առնետին, որը խուճապ է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում, նկարահանել են տեսանյութում: Այս մասին հայտնել է UPI-ն:
Ուղեւորները ճիչերով բարձրացնում էին ոտքերը եւ թռչում նստոցների վրա, որպեսի ճանապարհ տան կրծողին, որը վագոնի մի ծայրից վազում էր մյուսը: Երբ գնացքը կայարանում կանգ առավ, կենդանին դուրս վազեց կառամատույց: «Մենք տեսանք մարդկանց, ովքեր թռչում էին եւ բարձրանում նստոցների վրա,- պատմել է YouTube-ում հրապարակված տեսագրության հեղինակը:- Դա զվարճալի ուղեւորություն էր: Առնետին սարսափելի վախեցրին բոլոր այդ ճչացող խենթերը»: