Բաժիններ՝

Բրունո Մարսը նվաճել է «Տարվա արտիստ» գլխավոր մրցանակը

Ամերիկացի երգիչ Բրունո Մարսն American Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում:

AMA-ի մրցանակաբաշխության 45-րդ ամենամյա արարողությունը նոյեմբերի 19-ին կայացել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft Theater թատրոնում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերում։

Այս անվանակարգում մրցանակը վիճարկում էին նաեւ The Chainsmokers դիջեյ-դուետը, կանադացի Դրեյքը, ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարը եւ բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանը: Լավագույն փոփ/ռոք կին կատարող է ճանաչվել Լեդի Գագան, որը հաղթանակ է տարել Ռիհաննայի եւ Ալեսիա Կառայի նկատմամբ: «Լավագույն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անվանակարգում հաղթող է դարձել Imagine Dragons քառյակը:

Տարվա լավագույն փոփ/ռոք-երգ է դարձել պուերտոռիկացի երգիչներ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի Despacito երգը՝ Ջասթին Բիբերի մասնակցությամբ: Երգի տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-տեսահոսթինգում դիտումների թվաքանակով:

Պարգեւների են արժանացել նաեւ քանթրիի երկրպագունիների սիրելին՝ Քիթ Ուրբանը, դիջեյ Հալիդը (ռեփ/հիփ-հոփ ոճի լավագույն կոմպոզիցիա), Linkin Park ամերիկյան ռոք խումբը, որը թողարկել է One More Light հոլովակը՝ նվիրված խմբի վերջերս զոհված մենակատար Չիսթեր Բենինգթոնին: Չի կարելի չնշել իռլանադացի Նայլ Հորանի անհատական հաջողությունը One Direction բրիտանական խմբից, նա հռչակվել է տարվա լավագույն դեբյուտանտ: American Music Awards մրցանակը հիմնվել է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք:

Պարգեւները հանձնվում են առցանց-քվեարկության արդյունքների հիման վրա, որին կարող է մասնակցել Համացանցի ցանկացած օգտատեր: Անվանակարգորդներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալով, տեսահոլովակների դիտումների թվաքանակով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվության ցուցանիշով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս