Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է բնակչության հիմադրամի տվյալները, ըստ որոնց՝ Եվրոպան տարեց բնակչությամբ ամենաբարձր ցուցանիշ (19%) ունեցող մայրցամաքն է։
Նստակյաց ապրելակերպը և արևի անվերահսկելի ազդեցությունը կարող են հրահրել քաղցկեղի զարգացում, զգուշացրել է ուռուցքաբան և քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է այլ սովորություններ, որոնք մահացու հիվանդության զարգացում են հրահրում։
Ենթադրվում է, որ պահուստներն առաջիկայում էլ կնվազեն։ Թեև արդեն այսօրվա դրանց մակարդակը խնդրահարույց է մի շարք միջազգային չափանիշների համադրելիության աստիճանով։ Խոսքը, մասնավորապես, ներմուծման անհրաժեշտ երեք ամսվա ծածկույթ ապահովելու մասին է, ինչին Հայաստանի միջազգային պահուստներն այլևս չեն ձգում։
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ջրի համաշխարհային օրվա առթիվ հրապարակել է 2024-ի ՄԱԿ-ի ջրի զարգացման զեկույցը։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են տարածաշրջանային վերջին զարգացումները ու դրանց լույսի ներքո առաջիկայում սպասվող նոր գործընթացները, Տավուշի գյուղերը հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը, միակողմանի զիջումների հնարավոր ռիսկերն ու իշխանությունների այդ քաղաքականությանը դիմակայելու հանրային ռեսուրսը, հասարակության համարժեք արձագանքը տեղի ունեցողին։
Թուրքիայի մշակույթի նախարարությունը տվյալներ է հրապարակել հունվար և փետրվար ամիսներին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների վերաբերյալ:
Եթե Փաշինյանն իր ծրագրերն իրականացնի, Հայաստան չենք ունենա. բանակցողը պիտի փոխվի. հարցում՝ Սպիտակում
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը հայտարարում ենք չորանալու օր»։
Լոբով կերակրատեսակների կանոնավոր օգտագործումը դանդաղեցնում է ծերացումը, ասել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Միաժամանակ «Վեչերնայա Մոսկվայի» հետ զրույցում նա որոշ խմբի մարդկանց հորդորել է զգուշությամբ օգտագործել այս մթերքը։
Էրդողանը զանգահարել է Պուտինին և ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Ըստ իս, պատճառը հետեւյալն է. առիթ ունեցել եմ ասելու, որ ուկրաինական պոլիգոնում ընթանում է կառավարվող պատերազմ։ Դրա վկայությունները շատ են։ Պուտինը համարում է, որ խախտելով պատերազմի վարման եւ ծավալման տրամաբանությունը, կարճաժամկետ էֆեկտ կարող է ստանալ, բայց երկարաժամկետում չի լինի շահող։
«Կրոկուսի» ահաբեկչության մեջ կասկածվողները վրաերթի են ենթարկել 8-ամյա մի երեխայի, որին հաջողվել է մոր հետ դուրս վազել համերգասրահից։
«Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։
«Առանձին թեմա են քաղաքական կոռուպցիան, ծանոթ-բարեկամների համատարած նշանակումները պետական պաշտոններին, դատական համակարգի կախյալ և քաղաքականացված վիճակը։ Երկրում այնպիսի խորքային ճգնաժամ է, որ, կարելի է ասել, ժողովրդի աչքին ավելի շատ են երևում այլ խնդիրներ, ներառյալ՝ անվտանգությունը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը»։
Ի դեպ, Փաշինյանի` Պուտինին շնորհավորանքի պատմությունը նրա փնթի խաղերի տիպիկ օրինակն է։ Տեսեք, նա չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, և Մոսկվան սա արձանագրել էր։ Հաջորդ օրվա շնորհավորանքը Մոսկվայի համար արդեն ուշացած էր, իսկ Արևմուտքի համար՝ տհաճ։ Այսինքն՝ իր «գեղական շուստրիության» մեջ Փաշինյանը նստվածք թողեց և Մոսկվայում, և Արևմուտքում»։
Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ենթադրաբար վիրավորական արտահայտությունների հիմքով քրեական գործ հարուցելով՝ իրավապահները փաստացի կիրառել են 2021-2022 թվականներին գործող «ծանր վիրավորանքի» հանցակազմը (նախկին քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդված): Նշված հանցակազմի գործողությունը դադարեցվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ՌԱԵՀ, ԵԱՀԿ, Freedom House կազմակերպության և այլ դերակատարների կողմից խստորեն քննադատվելու արդյունքում՝ արտահայտման ազատության սահմանափակման չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
«Պարզ է, Փաշինյանն Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք որպես ժողովուրդ՝ մենք նույնպես չունենք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց, եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին»։
Փաշինյանի իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով:
Ավանդաբար Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Նա հայտարարել է, որ մարտի 24-ը հայտարարվում է Համազգային սգո օր`կապված «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին»։
Կառավարությունն Ազգային ժողովին զեկույց է ներկայացրել իր 2023թ. գործունեության վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ինչ են գրել զեկույցում, ինչ «փայլուն» արդյունքներ ու շլացնող ցուցանիշներ են ներկայացրել, դրանով չէ, որ պետք է դատել կառավարության լավ կամ վատ աշխատանքի մասին։
Եթե՝ ոչ, թող իրենց ֆրինյուզերով դերասան կա, էլ չգիտեմ՝ ով կա, անգամ՝ պաշտոնյա եւ լրատվամիջոցի վայ-ղեկավարներ կան, որ առավոտից-իրիկուն հանրային, հարկատուների հաշվին վարձատրվելով ընդդիմադիրների, այլախոհների եւ իշխանությանը քննադատող անձանց հանդեպ զզվելի լեքսիկոն են գործածում եւ ոչ միայն անպատիժ չեն մնում, այլեւ՝ պարգեւատրվում են չաղանում։
Հրաշքով ողջ է մնացել. Եվգենյա Ռյումինան` խորհրդային տիեզերագնացների դուստրը, «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնվել է զոհվածների ցուցակում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի վերջին հայտարարությունների առնչությամբ՝ կապված Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությանը հայերի ենթադրյալ մասնակցության հետ։
Ու հենց սա պետք է լինի հայ-ռուսական իրական քաղաքական համագործակցության հիմնասյուներից մեկը։ Իսկ այդպիսի համագործակցությունը ստեղծելու մեջ առաջին հերթին պետք հետաքրքրված լինի հայկական կողմը։
Հրապարակվել են Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցներից մեկի ձերբակալման կադրերը։
Ղրղըզստանի հատուկ ծառայությունները հայտնում են Ադրբեջանի 5 քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք երկրի ղեկավարության դեմ մահափորձ էին պլանավորում։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին»
Պարզվել է, որ ահաբեկիչները կիրառել են դյուրավառ հեղուկ՝ համերգասրահն այրելու համար, որտեղ գտնվում էին հանդիսատեսները, այդ թվում վիրավորներ։ Այս մասին նշվել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։