Ուկրաինան ներկայում աշխատում է Ադրբեջանից եվրոպական երկրներ գազի մատակարարմանը մասնակցելու ուղղությամբ։ Դրա մասին փետրվարի 7-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին, գրում է Цензор.НЕТ-ը։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։
Այսպիսի արհեստական աճերի հետևանք է, որ հասարակությունն իր վրա չի զգում վերջին տարիների բարձր տնտեսական աճերի ազդեցությունը։ Մարդկանց իրական եկամուտները հիմնականում չեն ավելանում, չնայած տնտեսությունը համաշխարհային մակարդակի աճերի մեջ է։
Վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հայտարարություն անել ադրբեջանական AZAL ավիաընկերության կործանման առնչությամբ։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 41.5 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 159.1 մլն դոլար: Այս մասին հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
2024 թվականի արդյունքներով Ռուսաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ներքին պահանջարկը կայունացել է, ըստ ռուսական «Коммерсантъ»-ի՝ դա են վկայում ATI.SU բեռնափոխադրումների բորսայի տվյալները։
Հինգշաբթի, 6 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի:
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2023-ին Քահրամանմարաշ նահանգում (պատմ. Մարաշ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո որքան երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցությունները ոչ միայն աննպատակահարմար են, այլև՝ անվայել։
ՀԱՄԱՍ-ը ուշացումով հայտարարել է 3 իսրայելցի պատանդների անունները, որոնց փետրվարի 8–ին կփոխանակեն պաղեստինցի գերիների հետ:
Կարևոր ինֆորմացիա. Հայկ Մարության
Ուղիղ եթերում հեռարձակվող «ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը և Հանրային գործիչ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և հետաձգել է ևս 3 իսրայելցի պատանդների անունների հրապարակումը, որոնք պետք է փոխանակվեին պաղեստինցի գերիների հետ:
Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ։ Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է համարում մինչև 2030 թվականը։
Փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականին 8 տոկոսով գերազանցել է նախանցյալ տարվա տվյալը: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամփոփագրում:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են սահմանազատման անվան տակ Հայաստանի մասնատման ծրագրին, մասնավորապես՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հնարավոր զիջմանը, նաև՝ ԱՄՆ այցի ընթացքում Փաշինյանի մի շարք պետականադավ հայտարարություններին, պարտությունը՝ որպես հաղթանակ, Արցախը՝ որպես բեռ, Հայոց ցեղասպանության հիշողությունը՝ որպես խոչընդոտ ներկայացնելու փորձերին։
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ:
Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:
Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարի աճել է 4.1 տոկոսով:
Մի ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ, ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը: Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել իրանական Sepehr Energy ընկերության դեմ, որի միջոցով, ինչպես պնդում են, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նավթ է մատակարարում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցվել է մահվան 33 դեպք։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար․
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2020-2024-ի արտահանման ծավալների տվյալները Ծոցի երկրներ։ Թուրքիան մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Իրաքի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Իրանի և Օմանի միջև վերջին շրջանում ակտիվ փոխայցելությունները և տնտեսական համաձայնագրերը նպաստել են առևտրային հարաբերությունների զարգացմանը։